Եվրոպա

Թրամփը հայտարարել է Գրենլանդիան ԱՄՆ-ի կազմ ընդունելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Գրենլանդիան ԱՄՆ-ի կազմ ընդունելու պատրաստակամության մասին

Միացյալ Նահանգները համաձայն կլինի Գրենլանդիան ընդունել իր կազմ, եթե նրա ժողովուրդը նման ցանկություն հայտնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Կոնգրեսում:

«Մենք վճռականորեն պաշտպանում ենք սեփական ապագան որոշելու ձեր իրավունքը: Եթե դուք նախընտրեք մեզ, մենք ձեզ կողջունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում», - ասել է Թրամփը՝ դիմելով Դանիային պատկանող կղզու բնակիչներին:

Նա ենթադրել է, որ ԱՄՆ-ն «այսպես թե այնպես կստանա» Գրենլանդիան։

«Մենք մտադիր ենք այն ստանալ…. Դուք անվտանգ կլինեք: Մենք ձեզ կհարստացնենք և միասին Գրենլանդիան կհասցնենք աննախադեպ բարձունքների», - հավելել է նա:

Թրամփն ավելի վաղ առաջարկել էր, որ Դանիան հօգուտ ԱՄՆ-ի հրաժարվի Գրենլանդիայից: Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ է ամերիկյան ազգային շահերը պաշտպանելու համար։ Նա հրապարակայնորեն չէր բացառել նաև կղզին ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու համար ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը։

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ Գրենլանդիայի բնակիչների մեծ մասը չի ցանկանա, որ իրենց կղզին ընդգրկվի Միացյալ Նահանգների կազմում: Դանիայի իշխանություններն իրենց հերթին կտրուկ դեմ են արտահայտվել Թրամփի գաղափարին՝ նշելով, որ «կղզին չի վաճառվում»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում