Միացյալ Նահանգներ

Զելենսկին Թրամփի հետ բանավեճից հետո հայտարարություն է արել

1 րոպեի ընթերցում

Զելենսկին Թրամփի հետ բանավեճից հետո հայտարարություն է արել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում ափսոսանք է հայտնել Սպիտակ տանը ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Վենսի հետ ունեցած բանավեճի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ուրբաթ օրը մեր հանդիպումը չանցավ այնպես, ինչպես պետք է, ես ափսոսում եմ, որ դա տեղի ունեցավ», - գրել է Զելենսկին:

Նա հայտարարել է նաև Ուկրաինայի պատրաստակամության մասին՝ որքան հնարավոր է շուտ սկսել բանակցությունները՝ հակամարտությունը կարգավորելու համար։

Բացի այդ, Զելենսկին նշել է, որ պատրաստ է ընդերքի հանածոների վերաբերյալ գործարք կնքել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում