Իտալիան հրաժարվել է զինվորականներ ուղարկել Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Ուկրաինայում հնարավոր եվրոպական ուժերի կազմում իտալական զորախումբ ներառելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Rai1 հեռուստաալիքի եթերում։

«Իտալիան իր կասկածներն է հայտնել եվրոպացի զինվորներ ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկության առնչությամբ: Իմ կարծիքով, դա շատ դժվար է իրականացնել, ես վստահ չեմ դրա արդյունավետության հարցում, այդ իսկ պատճառով մենք հայտարարեցինք, որ իտալացի զինվորներ չենք ուղարկելու Ուկրաինա», - ասել է Իտալիայի վարչապետը։

«Ի վերջո, բոլորն ունեն նույն նպատակը՝ արդար խաղաղություն բերել Ուկրաինա, կայուն և տևական խաղաղություն, ես կասեի՝ վերջնական: Ուստի առանցքային հարցն այն է, թե ինչպես կառուցել խաղաղությունը, որն անվտանգության երաշխիքներ կներառի Ուկրաինայի համար», - հավելել է նա:

Մարտի 2-ին Լոնդոնում տեղի է ունեցել եվրոպական մի շարք երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրադրությունը և հավաքական եվրոպական անվտանգությունը։ Հանդիպումից հետո Մելոնին նշել է, որ թերահավատորեն է վերաբերվում եվրոպացի զինվորականների Ուկրաինա ուղարկելուն։ Նա միասնության կոչ է արել Արևմուտքին ու ասել, որ Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության վերաբերյալ ցանկացած որոշում պետք է գտնվի «ատլանտյան կառույցի» շրջանակներում:

Հայերեն English Русский

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Սևանա լճի պահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը քննարկվել են COP17-ի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ

Բնության պահպանման նպատակներն իրական ներդրումային հնարավորությունների վերածելու թեմայով անցկացվեց բարձր մակարդակի երկխոսություն

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Հայաստանում քաղաքաշինության և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցերը քննարկվել են COP17-ի շրջանակում