Հայաստան

Վստահ չեմ, որ որևիցե միջազգային գործիչ կամ դատարան կարող է համարել, թե Բաքվի «դատավարությունն» իրավական ուժ ունի. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Վստահ չեմ, որ որևիցե միջազգային գործիչ կամ դատարան կարող է համարել, թե Բաքվի «դատավարությունն» իրավական ուժ ունի. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բաքվում հայ գերիների դեմ ընթացող շինծու դատավարությունը դատավարություն չի համարում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես համարում եմ, որ դա դատավարություն չէ: Վստահ չեմ, որ ժողովրդավարության՝ նման մակարդակ ունեցող երկրում, փակ դատավարությունների, այդ տեսարանների պարագայում որևիցե միջազգային հանրություն, միջազգային դատարան կամ գործիչ կարող է դրական գնահատական տալ, որ այդ դատավարությունն իրավական ուժ ունի»,–ասաց Սիմոնյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում