Բրյուսելում հայտարարել են, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ միասին ավելի ուժեղ կլինի

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունում հույս ունեն, որ Վաշինգտոնի հետ Բրյուսելի բոլոր տարաձայնությունները հնարավոր կլինի լուծել համատեղ ջանքերով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  մարտի 3-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի պաշտոնական ներկայացուցիչ Անուար ալ-Անունին: 

«Ավելի քան 80 տարի Միացյալ Նահանգները Եվրամիության ամենամոտ դաշնակիցն էր։  Դիմակայելով ընդհանուր հակառակորդներին ՝ մենք միշտ միասին ավելի ուժեղ կլինենք։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները միշտ կարողացել են լուծել իրենց տարաձայնությունները և կշարունակեն դա անել նույն կերպ»,- ասել է նա:

 

Հայերեն Français Русский