ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարին է ներկայացրել Հայաստանում անցկացվելիք COP17-ի ընթացիկ աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է Աստրիդ Շումեյքերին Հռոմում Կոնվեցիայի կողմերի 16-րդ հանդիպման (COP16) հաջող անցկացման կապակցությամբ, որին ՀՀ պատվիրակությունը ևս ակտիվ ներգրավված էր: 

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալելու հաջորդ՝ COP17 համաժողովը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք քայլեր այն հաջողությամբ անցկացնելու համար: 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է իրականացվող և ընթացիկ աշխատանքներն՝ ընդգծելով, որ դրանց համակարգումն իրականացվում է ՀՀ կառավարության մակարդակով՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր շրջանակներին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է համաժողովի արդյունավետ և ներառական կազմակերպումը և այդ գործում միջազգային գործընկերների, այդ թվում նաև՝ Կոնվենցիայի քարտուղարության հետ սերտ փոխգործակցության կարևորությունը: 

Աստրիդ Շումեյքերը նշել է.

«Մեզ համար շատ կարևոր է տեսնել առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանի՝ որպես կենսաբազմազանության առաջամարտիկ առաջխաղացումը համաշխարհային ասպարեզում: Այսօրվանից մենք մեկ թիմ ենք, պետք է ձեռք ձեռքի տված աշխատենք, որպեսզի COP17-ն իրապես հաջողություն ունենա: Մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված, որ այն կլինի հաջողված համաժողով, ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերից ժամանող մարդկանց համար հրաշալի հնարավորություն՝ բացահայտելու Հայաստանը և ծանոթանալու ձեր մշակույթին»:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է COP17-ի առանձնահատուկ կարևորությունը՝ հաշվի առնելով, որ այն կլինի Կոնվենցիայի ներքո մշակված Կյունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի առաջին գլոբալ վերանայումը: 

Զրուցակիցները քննարկել են COP17-ի օրակարգի, այդ թվում՝ բովանդակային առաջնահերությունների ձևավորման, ներառականության ապահովման, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացման հարցեր:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe 中文

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26