Գնալով քչանում են այն ոլորտները, որտեղ կարելի է ավելի շատ վաստակել առանց կրթության. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց կրթության կարևորությունը հետագայում աշխատելու, վաստակելու ու արդյունք ստեղծելու համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին խոսեց Աբովյանի թիվ 2 նորակառույց դպրոցում:  

«21-րդ դարում գնալով ավելի ու ավելի քիչ են դառնում այն ոլորտները, որտեղ թեկուզ տեսականորեն կարելի է ավելի շատ վաստակել առանց կրթության: Չկա այլևս այդպիսի դեպք, որ առանց կրթության հնարավոր լինի վաստակել ավելի շատ»,-ասաց Փաշինյանը: 

Դիմելով դպրոցի աշակերտներին՝ նա նշեց, որ եթե, օրինակ, 20-30 տարի առաջ աշխարհի հարուստ մարդկանց ցուցակը գլխավորում էին մարդիկ, որոնք զբաղվում էին ամենատարբեր, երբեմն կասկածելի գործունեությամբ, այսօր աշխարհի հարուստ մարդկանց ցուցակը գլխավորում են այն մարդիկ, որոնց գործունեությունը կապված է կրթության, գիտության, տեխնոլոգիաների հետ:  

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում