Միացյալ Նահանգներ

Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է. Թրամփ

Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է, և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Միշտ պետք է փոխզիջումների գնալ, և, իհարկե, Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ», – ասել է ԱՄՆ նախագահը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հարցով բանակցողներն արդեն սկսել են քննարկել ապագա համաձայնագրի պարամետրերը, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումները գերազանց են։

Թրամփը հավելել է, որ, չնայած բանակցային գործընթացին, ԱՄՆ-ը շարունակում է զենք ուղարկել Ուկրաինա, սակայն հույս ունի, որ «այդ անհրաժեշտությունը շուտով կվերանա»։

«Մենք բոլորս սպասում ենք այս պատերազմի արագ ավարտին, մենք չենք խոսում անվտանգության երաշխիքների մասին»,-եզրափակել է Թրամփը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում