Քրդական ջոկատները պատրաստ են վայր դնել զենքը՝ քաղաքականությանը մասնակցության պայմանով

1 րոպեի ընթերցում

Սիրիացի քրդերի հիմնած «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցության զինված ջոկատները պատրաստ են վայր դնել զենքը՝ պայմանով, եթե իրենց հնարավորություն տրվի մասնակցելու քաղաքական գործունեությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է PYD-ի ղեկավար Սալիհ Մուսլիմը՝ Al Arabiya հեռուստաալիքին մեկնաբանելով Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչը զինված կազմավորումներին՝ վայր դնելու զենքը։

«Եթե մեզ թույլ տան աշխատել քաղաքական ոլորտում, զենքի կարիք չի լինի», - ասել է նա՝ ընդգծելով, որ «զենք կրելու անհրաժեշտությունը դեռ գոյություն ունի՝ հաշվի առնելով թուրքական կրկնվող հարձակումները»։ 

Մուսլիմը նաև նշել է, որ կուսակցությունը սպասում է PKK-ի կոնգրեսի որոշմանը, որտեղ կարող է հայտարարվել կուսակցության լուծարման մասին։

Ավելի վաղ իր ուղերձում, որը լրագրողների համար ընթերցել են DEM քրդամետ կուսակցության ներկայացուցիչները, Թուրքիայում ցմահ բանտարկություն կրող Օջալանը PKK-ի հետ կապված բոլոր կազմավորումներին կոչ է արել վայր դնել զենքը և դադարեցնել զինված առճակատումը Թուրքիայի դեմ, իսկ PKK-ին՝ լուծարվել։

Թուրքիա

Աբդուլլահ Օջալանը PKK–ին կոչ է արել զինաթափվել

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին