Հայտնի են «Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորում-2025» գործընթացի հաղթող նախագծերը

2 րոպեի ընթերցում

 «Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորում-2025» գործընթացի շրջանակներում Գավառ համայնքի ակտիվ երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների կողմից ներկայացվել են 19 ծրագրեր, որից քվեարկության փուլ են անցել 14-ը, իսկ հաղթող է ճանաչվել 4-ը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվել «Սպորտ + Ժամանց Գավառում», «Նորատուս բնակավայրի Հ․ Թումանյան փողոցի բարեկարգում», «Կանաչ և բարեկարգ թաղամաս Նորատուսի Պ․ Սևակ փողոցում»,  «Անվտանգ մանկություն․ Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի ցանկապատի վերականգնում» ծրագրերը։  

Հաղթող ճանաչված առաջարկները ներկայացվել են գործընթացին և համայնքապետարանի համապատասխան բաժնի և մասնագետների մշակումից հետո նաև պետք է ներկայացվեն Գավառ համայնքի ավագանու հավանությանը, որից հետո, մինչև ապրիլի 1-ը՝ ՀՀ կառավարության լիազոր մարմնին։

«Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորում-2025» գործընթացի շրջանակներում իրականացվել են գաղափարների քննարկումներ, ներկայացումներ և հանրային լսումներ։

Գավառ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից տասը միլիոն դրամ է հատկացվել` մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու նպատակով։ 

 

Հայերեն

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը