Հայաստանի ԲՏԱ փոխնախարարն ու էստոնիայի դեսպանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ուղղությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում էստոնիայի Հանրապետության  արտակարգ և  լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Մանթաշյանը նորանշանակ դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, անդրադարձել է հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, պետություն-մասնավոր գործընկերության հենքով իրականացվող «Ինժեներական քաղաք» ծրագրին,  երկրում իրենց գործունեությունը ծավալող անդրազգային ոլորտային խոշոր ընկերություններին,  ներդրումային քաղաքականության զարգացմանը խթանող պետական նախաձեռնություններին և այլն:

Դեսպանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի հետ իրականացվող համատեղ ծրագրերն, անդրադարձել է երկրում տեխնոլոգիական ոլորտի դինամիկ աճին՝ ընդգծելով Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու Էստոնիայի հետաքրքրությունն ու կամքը:

Կողմերը քննարկել են նաև թվայնացման, էստոնական ընկերությունների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և փոխգործակցության ամրապնդմանը նպաստող մի շարք այլ հարցեր: Ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ:

Հայերեն English Español Français

Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է «Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի մշակութային առնչությունները մ.թ.ա. II–I հազարամյակներում» խորագրով գիտաժողով

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության․ ՆԳ նախարար

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով

Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

Գեղարքունիքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր

Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 417 ԱԹՍ. ՌԴ-Ուկրաինա հարվածները շարունակվում են

Երևանի Շինարարների փողոցում իրականացվում են ապօրինի կրպակների քանդման աշխատանքներ