Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Մերցը հանդիպել է Մակրոնի հետ

2 րոպեի ընթերցում

Բունդեսթագի արտահերթ ընտրություններում հաղթած Քրիստոնեական-դեմոկրատական միություն/Քրիստոնեական-սոցիալական միություն դաշինքից Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը փետրվարի 26-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Հարգելի Էմանուել Մակրոն, շատ շնորհակալ եմ ձեր բարեկամության և գերմանաֆրանսիական հարաբերությունների նկատմամբ ձեր վստահության համար: Միասին մեր երկրները կարող են մեծ նվաճումների հասնել Եվրոպայի համար», - գրել է պահպանողական քաղաքական գործիչը:

Իր հերթին ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Մերցի և Մակրոնի միջև Ելիսեյան պալատում երեք ժամ տևած զրույցից հետո երկու քաղաքական գործիչները «ցուցաբերեցին կամք՝ գերմանաֆրանսիական հարաբերություններում նոր էջ սկսելու համար»։ Ըստ հայտարարության՝ «բանակցություններն ընթացել են բացառապես բարեկամական մթնոլորտում, մի շարք թեմաների շուրջ ձեռք է բերվել մեծ համաձայնություն»։

dpa լրատվական գործակալությունը նշում է, որ Մակրոնի և Մերցի զրույցի թեմաներից մեկը կարող էր լինել եվրոպական պաշտպանությունը։ Փետրվարի 24-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Մակրոնին։ Երկու առաջնորդների զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահն ակնարկել էր, որ անհրաժեշտ է համարում ԵՄ-ի ավելի ակտիվ ներգրավվածությունը ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու շուրջ բանակցություններում։

Մարտի 6-ին պետք է կայանա ԵՄ արտահերթ գագաթնաժողովը, որում կքննարկվեն Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչպես նաև Եվրամիության պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ