Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր մարզիչը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունի: Թիմը գլխավորելու է Նիդեռլանդներից Ջոն վան’տ Սխիպը, ով մինչ այս աշխատել է «Այաքս»-ում և Հունաստանի ազգային թիմում:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերության սպորտային բաժնի ղեկավար, մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանին, որի հետ խոսել ենք նոր մարզչից, հավաքականում նրա ապագայից և ազգային ընտրանու առաջիկա խաղերից:
«Միջին սեգմենտից մարզիչ ընտրելը մեզ համար նորմալ տարբերակ է: Ես չեմ հասկանում, թե ինչ Ջոն վան’տ Սխիպը չպետք է այս շանսը ստանար: Հիմա նա այն ստացել է: Երբ կլինի ընտրական մրցաշարը, այդ ժամանակ կկարողանանք գնահատել նրա աշխատանքը, բայց ոչ Վրաստանի հետ առաջիկա երկու խաղերով»,-ասաց Քալանթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ մարզչի գլխավորությամբ իր առաջին հանդիպումները կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ՝ Ազգերի լիգայի շրջանակներում։
Մանրամասները` Podcast-ում: