Գավառի համայնքապետարանում կազմակերպվել են հանրային լսումներ՝ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նախագծերի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանում տեղի են ունեցել  հանրային լսումներ՝ «ՍՈԼԱՐՍԻՆԵՐՋԻ» և «ԲԱՅԱԶԵՏ ՍԱՆԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ների կողմից Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում նախատեսվող 8050 ԿՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հանրային լսումներին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, Գավառի ավագանու անդամների, բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ և բնակիչներ։

Ծրագրերն իրականացնող «ՍՈԼԱՐՍԻՆԵՐՋԻ» և «ԲԱՅԱԶԵՏ ՍԱՆԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ների   պատասխանատուները  ներկայացրել են  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականները և նախագծերին վերաբերվող մանրամասներ և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։

Կարևորելով ծրագրի հատկապես սոցիալական բաղադրիչը՝ հանրային լսման մասնակիցներն իրենց դրական կարծիքն են  հայտնել  իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ 

«8, 05 մեգավատտ հզորության արևային ֆոտովոլտային երկու կայանները՝ 16, 010 մեգավատտ ընդհանուր հզորությամբ,  կկառուցվեն Գավառ քաղաքի վարչական տարածքում։ Շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկայում և կավարտվի 2025 թվականի վերջերին»,-հավաստեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

 

Հայերեն

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը