Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում հյուրընկալել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը խորհրդարանում ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակից ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԺ-ի տարածած հաղսորդագրությունից, Ալեն Սիմոնյանը զրուցել է ուսանողների հետ, ներկայացրել օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող տարբեր մանրամասներ, ինչպես նաեւ խոսել խորհրդարանական դիվանագիտության կարեւորության մասին:

Ուսանողներն իրենց հերթին հարցեր են ուղղել ՀՀ ԱԺ նախագահին երիտասարդներին հուզող տարբեր արդիական թեմաների վերաբերյալ:

Դպրոցի մասնակիցները խորհրդարանի ղեկավարի հետ շրջել են նաեւ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

 

Հայերեն Español