ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ժամանակ ու ջանքեր կպահանջի․ ԵԽ պատգամավոր

3 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը խոսեց Հայաստանի՝ Եվրոպական միության հնարավոր անդամակցության հեռանկարի մասին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը կպահանջի ժամանակ և համապատասխան բարեփոխումներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ակնհայտ է, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը ոչ այս տարվա, ոչ էլ հաջորդ տարվա վերջում։ Այդ գործընթացը պահանջում է ժամանակ և որոշակի ջանքեր։ Սակայն ցանկացած բարեփոխում, որ Հայաստանը կձեռնարկվի ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, Հայաստանին կդարձնի ավելի ուժեղ, և արդյունքում երկիրը կգտնվի այն դիրքում, որտեղ ցանկանում է տեսնել իրեն»,- նշեց Ուշակովսը։ 

Նրա խոսքով՝ բարեփոխումները կուժեղացնեն երկիրը՝ հնարավորություն տալով ավելի վստահ որոշումներ կայացնել ապագայի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ եթե որևէ քաղաքական գործիչ խոստանում է, որ Հայաստանը կարող է մի քանի տարում անդամակցել ԵՄ-ին, դա ուռճացված ակնկալիք է։ «Այդ գործընթացը պահանջում է տարիներ՝ ինչպես դա եղել է Լատվիայի, Լիտվայի, Սլովակիայի և Չեխիայի դեպքում։ Իմ երկիրը՝ Լատվիան, տարիների ջանքերի արդյունքում անդամակցեց ԵՄ-ին, և նույնը վերաբերում է Հայաստանին։ Իրատեսական ժամկետները կարող են կազմել 5, 7 կամ 10 տարի»,- նշեց Ուշակովսը։ 

Նա ընդգծեց, որ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին անհրաժեշտ բարեփոխումները ԵՄ-ի «ցանկությունների ցուցակ» չեն, այլ փոփոխություններ, որոնք կարևոր են ցանկացած հասարակության համար։

«Օրենքի գերակայության ամրապնդումը, բարեկեցության մակարդակի բարձրացումը և համակարգային բարեփոխումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն՝ անկախ նրանից, թե որ դաշինքի հետ համագործակցությունն ապագայում երկիրը կընտրի »,-ասաց ԵԽ պատգամավորը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովրդին պետք է ներկայացնել իրատեսական ակնկալիքներ, որպեսզի ապագայում հիասթափություն չառաջանա, և, եթե հայ ժողովուրդն ընտրի ԵՄ-ին միանալու ուղին, Հայաստանը կկարողանա հաջողությամբ ավարտին հասցնել այդ գործընթացը։
 
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին նախագիծը։ 

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին