Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Ազգային օրվա և Ազատագրման օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Ազգային օրվա և Ազատագրման օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Ազգային օրվա և Ազատագրման օրվա առթիվ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման  մեջ։

«Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ենք հղում բարեկամ Քուվեյթի Պետությանը՝ Ազգային օրվա և Ազատագրման օրվա կապակցությամբ։ 

Մենք անհամբեր սպասում ենք մեր ժողովուրդների միջև պատմական փոխգործակցության, աշխարհագրական հարևանության և փոխադարձ հարգանքի ամուր հիմքի վրա կառուցված համագործակցության խորացմանը»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ: 

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում