Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կանխել է հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր էսկալացիայի ռիսկը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կանխել է հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր էսկալացիայի ռիսկը

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը էապես կրճատել է սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվն ու կանխել հնարավոր էսկալացիայի ռիսկը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում:   

Սիմոնյանն իր երախտագիտությունը հայտնեց ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և մի շարք ուղենշային նախաձեռնություններին:

«Այս ամենը տեղի է ունենում Հայաստան-ԵՄ սերտացող և նոր օրակարգ սահմանող համագործակցության շրջանակներում»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա դրա վառ ապացույցը համարեց վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձությունները. մեկնարկել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, Հայաստանն ընդգրկվել է Խաղաղության եվրոպական գործիք ծրագրում, ԵՄ-ն երկարաձգել է Հայաստանի սահմաններին իր քաղաքացիական առաքելության ներկայության ժամկետը ևս 2 տարով: 

Խոսելով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. 

«Դա ակնհայտորեն և էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվը և կանխեց հնարավոր էսկալացիայի ռիսկը»: 

Նա հիշեցրեց նաև, որ Հայաստանի ԱԺ-ն փետրվարի 13-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը եվրոպական հանրության մաս դառնալու ձգտող ՀՀ քաղաքացիների վճռականության իրական դրսևորումն է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում