Ցավոք, ԼՂ-ում միջազգային մարդասիրական իրավունքը պարտվեց. Ալեն Սիմոնյանը՝ Եվրախորհրդարանի պատգամավորներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, որոնք իրենց ելույթներում, զեկույցներում դատապարտել են ԼՂ–ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Ադրբեջանում պահվող գերիների փաստը և շատ այլ հարցեր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում: 

ԱԺ նախագահը նախ վստահություն հայտնեց, որ առաջիկայում Եվրոպական խորհրդարանի հետ կունենան էլ ավելի սերտ ու արդյունավետ համագործակցություն, քանի որ առկա է քաղաքական ամուր կամք և հայ հանրության պահանջը:

«Կցանկանայի ի դեմս ձեզ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանի այն պատգամավորներին, որոնք այս տարիներին հետևել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին և Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում ու ելույթներում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, հարյուր հազարից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը: Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան, և միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց»,-ասաց Սիմոնյանը:

Հայերեն English Русский Türkçe 中文

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին