Մոսկվայում արձագանքել են Բաքվում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեության դադարեցմանը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հասկանում է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների կարևորությունը, և Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն իր հետագա քայլերում կառաջնորդվի դրանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով Բաքվում Ռուսական տան փակման և «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեության դադարեցման ֆոնին երկու երկրների հարաբերությունների մասին հարցին։

«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության կարևորությունը», - Գալուզինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել էր, որ Ադրբեջանում «Ռուսաստանն այսօր» լրատվական խմբի ներկայացուցչությունը («Սպուտնիկ Ադրբեջան») դադարեցրել է գործունեությունը։ Նա պարզաբանել էր, որ ընկերությունը հանրապետությունում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։

Ադրբեջան

«Սպուտնիկ Ադրբեջան»-ը դադարեցրել է գործունեությունը

Փետրվարի 6-ին Հաջիզադեն տեղեկացրել էր, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել Մոսկվա՝ դադարեցնելու Ռուսական տան գործունեությունն Ադրբեջանում՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։

Փետրվարի 24-ին Հաջիզադեն հայտնել է Ադրբեջանում «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի հավատարմագրումը դադարեցնելու մասին։

Ադրբեջան

Ադրբեջանը չեղարկել է «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի հավատարմագրումը

Նախորդ շաբաթ Բաքվում փակվել է BBC News-ի գրասենյակը։ Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ՝ հանրապետությունում հավատարմագրվելու է լրատվամիջոցի միայն մեկ թղթակից։  

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա