Պետությանը պատճառված 2 միլիոն 342 հազար ԱՄՆ դոլար վնասի վերականգնում` Երևան քաղաքում. ամփոփվել են դատախազության նախորդ տարվա աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 24-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը,  Երևան քաղաքի դատախազության, վարչական շրջանների դատախազները, այլք: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Ռաֆայել Մանուկյանը ներկայացրել է Երևան քաղաքի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով նախաձեռնված վարույթների վիճակագրությանը, դատարան հանձնված քրեական վարույթներին և դատարաններում ավարտված քրեական գործերին: Երևան քաղաքի դատախազի խոսքով՝ 2024 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է սպանության 15 դեպք (2023 թվականին՝ 22 դեպք), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 754 դեպք (2023 թվականին՝ 873 դեպք), մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 44 դեպք (2023 թվականին՝ 43 դեպք):

Ռաֆայել Մանուկյանի տեղեկացմամբ՝ 2024 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, ծառայողական լիազորությունների շրջանակից դուրս գալու  189 դեպք (2023 թվականին՝ 266 դեպք), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 118 դեպք (2023 թվականին՝ 209 դեպք): 

Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազների կողմից 2024 թվականին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3697 քրեական վարույթ՝ 3996 անձի վերաբերյալ:

Ռաֆայել Մանուկյանի խոսքով՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում և վարչական շրջաններում քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 1 միլիարդ 390 միլիոն 835 հազար դրամ, որից վերականգնվել է 924 միլիոն 915 հազար դրամը:

Երևան քաղաքի դատախազությունում, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականին կատարվել է 20 ուսումնասիրություն, դատարան ներկայացվել է 4 հայցադիմում:

Հայերեն

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան