Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Անկախության օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձը հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում։

«Մեր սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Էստոնիայի մեր սիրելի բարեկամներին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ 

Մենք գնահատում ենք մեր ամուր կապերը և ակնկալում ենք բոլոր ձևաչափերում շարունակել սերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր շահերի վրա՝ ներառյալ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը»,-նշված է գերատեսչության գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում