Երևանում ավտովթարներից հետո երթևեկելի մասը փակ պահելու համար կտրվի առավելագույնը 15 րոպե ժամանակ

2 րոպեի ընթերցում

Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում փողոցի երթևեկելի հատվածը փակ պահելու համար սահմանվելու է առավելագույնը 15 րոպե ժամանակ, և նշված ժամանակահատվածը գերազանցելու դեպքում պատասխանատվություն է նախատեսվում՝ որոշ բացառություններով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը՝ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի մշակած նախագիծը։

«Նախագիծը գերատեսչությունների հետ քննարկելուց հետո վերադարձել է Երևանի քաղաքապետարան»,- մանրամասնեց Մարգարյանը՝ նշելով, նախագծի վերաբերյալ կարծիքներ չեն ներկայացրել միայն ՀՀ ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը, սակայն նախագիծն ամբողջությամբ ամփոփվել է։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագծին՝ ընդգծելով դրա կարևորությունը։ 

«Երևան քաղաքում նոր էական կարգավորումներ են մտցվելու, որոնք պայմանավորված են տասնյակ տարիներ չլուծված խնդիրներով, և շատ կարևոր է արդեն այս նախագծով մի փոքր ինտենսիվ զբաղվելը։ Ես անձամբ կսկսեմ զբաղվել, Ազգային ժողովի մեր գործընկերների հետ էլ կխոսեմ, և այս նախագիծը մաքսիմալ արագ պետք է ընդունվի՝ անկախ նրանից, թե որևէ մեկը կարծիք տվել է, թե չի ուզում տալ»,- եզրափակեց Ավինյանը։ 

 

 

 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան