Դավիթ Խուդաթյանը Նաթիա Նացվլիշվիլիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԶԾ-ի հետ իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանը ողջունել է հյուրերին և կարևորել ՄԱԶԾ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականության ապահովումը։
Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ժամանակ մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նախարարը կարևորել է ավագանիների, ինչպես նաև համայնքային ծառայողների կարողությունների զարգացման նպատակով իրականացվող վերապատրաստման դասընթացները, շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիրը, ջրային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը։ Խուդաթյանն ընդգծել է՝ ջրային ոլորտը ՀՀ կառավարության առաջանահերթություններից է։
Նախարարը կարևորել է նաև ճանապարհային անվտանգության ոլորտում փոխգործակցության շարունակականությունը։