Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետքարտուղարն անհրաժեշտ է համարում Չինաստանի հետ հարաբերությունների պահպանումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարն անհրաժեշտ է համարում Չինաստանի հետ հարաբերությունների պահպանումը

Միացյալ Նահանգները պետք է պահպանի հարաբերությունները Չինաստանի հետ՝ որպես տնտեսապես և ռազմական բնագավառում արագ զարգացող երկրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրող Քեթրին Հերիջին տված հարցազրույցում:

«Չինաստանն, ինչպես Ռուսաստանը, գերտերություն է, ունի աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը, արագ մեծացող բանակ։ Մենք պետք է չինացիների հետ հարաբերություններ ունենանք, պարտավոր ենք։ Անկախ նրանից՝ համաձայն ենք նրանց արածի հետ թե ոչ, մենք հասկանում ենք, որ որոշ դեպքերում մենք մրցակիցներ ենք, իսկ որոշ դեպքերում՝ ուղիղ հակառակորդներ։ Բայց հաղորդակցություն պետք է լինի, քանի որ հաղորդակցության բացակայությունը վերածվում է հակամարտության», - ասել է նա։

Պետքարտուղարության ղեկավարը հավելել է, որ «մենք չենք ցանկանում ապրել աշխարհում, որը կախված է Չինաստանից», որտեղ Չինաստանը գերիշխում է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, վերահսկում է տարածաշրջանային առևտուրը, մատակարարումների շղթաները։

Ռուբիոն խոստացել է, որ Վաշինգտոնը Պեկինի հետ հարաբերություններում կվարվի սիմետրիկ. «Եթե նրանք ինչ-որ բան անեն, մենք էլ կանենք նույնը»։

Որպես օրինակ՝ նա նշել է, որ «Չինաստանի  ընկերություններն ԱՄՆ-ում անում են, ինչ ցանկանում են», մինչդեռ Չինաստանում ամերիկյան ընկերությունները ենթարկվում են սահմանափակումների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում