Թրամփի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Զելենսկիին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոնգը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Քելլոգը Կիև էր ժամանել փետրվարի 19–ին: Նշվում է, որ կողմերը ձեռքսեղմում են արել: Զելենսկին ժպտացել է և ասել. «Ուրախ եմ Ձեզ տեսնել, ինչպե՞ս եք: Շնորհակալություն գալու համար»:  

Բանակցությունների արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: 

Հայերեն Русский