Եվրոպա

Կրեմլում անհանգստացած են Ուկրաինայում զինվորականներ տեղակայելու Եվրոպայի ծրագրերից

1 րոպեի ընթերցում

Կրեմլում անհանգստացած են Ուկրաինայում զինվորականներ տեղակայելու Եվրոպայի ծրագրերից

Կրեմլն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում իր զինվորականներին տեղակայելու՝ Եվրոպայի ծրագրերի մասին բոլոր հաղորդումներին, դրանք անհանգստություն են առաջացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ այդ մասին  հայտարարությունները երբեմն հակասական են։

«Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք այդ բոլոր հաղորդումներին, այդ մասին եվրոպացիների բոլոր, երբեմն հակասական պաշտոնական հայտարարություններին: Դա առաջացնում է մեր անհանգստությունը, որովհետև խոսքը վերաբերում է զորակազմի տեղակայմանը, ՆԱՏՕ-ի երկրների  զորակազմերի հնարավոր ուղարկմանն Ուկրաինա, դա բոլորովին այլ նշանակություն է ձեռք բերում մեր անվտանգության տեսակետից, ուստի այդ թեման կարևոր է մեզ համար», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ բրիտանական The Daily Telegraph-ը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյաների, հաղորդել էր, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները մտադիր են Վաշինգտոնին առաջարկել Ուկրաինայում տեղակայել մինչև 30 000 զինվորական Եվրոպայի երկրներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում