Եվրախորհրդարանը հայտարարել է, որ ԵՄ-ն այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ին

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն այլևս չի կարող հույսը դնել Միացյալ Նահանգների վրա՝ պաշտպանելու համար ընդհանուր շահերը և պետք է իր ձեռքը վերցնի իր պաշտպանությունն ու անվտանգությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունների հայտարարության մեջ՝ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ֆոնին:

«Հաշվի առնելով վերջին հայտարարություններն ու իրադարձությունները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած նախնական բանակցությունները, վերջին քաղաքական զարգացումները պարզ վկայում են, որ ԵՄ-ն և նրա անդամ երկրները, ցավոք, այլևս չեն կարող ամբողջությամբ ապավինել ԱՄՆ-ի կառավարությանն ընդհանուր արժեքներն ու շահերը պաշտպանելիս, սակայն ԵՄ-ն պետք է իր ձեռքը վերցնի դրանց պաշտպանությունն ու անվտանգությունը»,- ասված է փաստաթղթում։

 Դրանում նշվում է նաև, որ անհրաժեշտ են հրատապ միջոցներ ռազմական ծախսերի ավելացման և օպտիմալացման համար:

«Անհրաժեշտության դեպքում ԵՄ-ի հասանելի գործիքների շրջանակում առկա բոլոր լուծումները, ներառյալ՝ բացառիկ հանգամանքների դեպքում, պետք է օգտագործվեն ԵՄ-ի զսպող կարողությունները և ռազմավարական ինքնավարությունը ուժեղացնելու համար», - ասված է փաստաթղթում:

Հայերեն English Français Русский

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան