Փոդքասթ

Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ներքին առաջնությունը. ֆավորիտներն ու անհաջողակները

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ներքին առաջնությունը. ֆավորիտներն ու անհաջողակները

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, օրեր անց կմեկնարկի մրցաշրջանի երկրորդ հատվածը: 

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել էինք Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանին, որի հետ խոսել ենք ներքին առաջնության առաջին հատվածում անհաջողության մատնված թիմերի, «Փյունիկ»-ի և Եղիշե Մելիքյանի շարունակվող համագործակցության, մրցաշարային աղյուսակի առաջատար «Նոա»-ի, չեմպիոնության հավակնորդ մյուս թիմերի` «Ուրարտու»-ի և «Արարատ-Արմենիա»-ի մասին:

«Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածի մեկնարկային մի քանի տուրից շատ բան է կախված: Եթե «Փյունիկ»-ն ու «Նոա»-ն հաղթեն զուգահեռաբար, ապա մրցաշարային աղյուսակում «Նոա»-ին մրցակից տեսնում եմ միայն «Փյունիկ»-ին»,-ասաց Գարամյանը: 

Մանրամասները` Podcast-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում