Երևան

Երևանում փետրվարի 19-ի կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ առատ

2 րոպեի ընթերցում

Երևանում փետրվարի 19-ի կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ առատ

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ հիշեցնելով, որ փետրվարի 19-ի կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 20-23-ին Երևանում ձյուն է սպասվում։ 

«ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսման համաձայն, փետրվարի 19-ի կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 20-23-ը Երևանում սպասվում են ձյան տեղումներ ՝ ջերմաստիճանի անկմամբ մինչև -8-ից -10°C։ Փետրվարի 20-21-ին կանխատեսվում է առատ ձյուն, ինչը կարող է բացասաբար ազդել ճանապարհային երթևեկության, տեսանելիության և առօրյա գործունեության վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բաժինները ողջ ներուժով ներգրավված են լինելու ձնամաքրման աշխատանքներում։

Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է տնտեսվարողներին, որ ավագանու համապատասխան որոշմամբ նրանք պարտավոր են մաքրել և բարեկարգել իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները, իսկ համատիրությունները՝ ապահովել շենքերի մուտքերի հարակից տարածքների մաքրությունը։

«Հորդորում ենք վարորդներին ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում