Միացյալ Նահանգներ

Էր Ռիադում ԱՄՆ-ը և Ռուսաստանը հաստատել են երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը շարունակելու մտադրությունը

1 րոպեի ընթերցում

Էր Ռիադում ԱՄՆ-ը և Ռուսաստանը հաստատել են երկու երկրների ղեկավարների  հանդիպման նախապատրաստությունը շարունակելու մտադրությունը

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Էր Ռիադում կայացած բանակցություններում հաստատել են իրենց շահագրգռվածությունը շարունակելու նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստությանը միտված համատեղ աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Ընդգծվում է, որ կողմերը պայմանավորվել են վերականգնել շփումները միջազգային այլ խնդիրների վերաբերյալ՝ հաշվի առնելով խաղաղության և անվտանգության հարցերում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ պատասխանատվությունը՝ որպես միջուկային տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում