Եվրոպա

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Եվրոպային կոչ է արել ուժեղացնել իր կշիռը ՆԱՏՕ-ում և այն վերցնել վերահսկողության ներքո

1 րոպեի ընթերցում

Poltique
Paris (VIIIe), le  2023
Conseil des ministres
Jean-Noël Barrot
Ministre délégué auprès du ministère de l'Économie, des Finances et de la Souveraineté industrielle et numérique, chargé de la Transition numérique et des Télécommunications
Photo LP / Fred Dugit
Poltique Paris (VIIIe), le 2023 Conseil des ministres Jean-Noël Barrot Ministre délégué auprès du ministère de l'Économie, des Finances et de la Souveraineté industrielle et numérique, chargé de la Transition numérique et des Télécommunications Photo LP / Fred Dugit

Եվրոպայի երկրները պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեն Հյուսիսատլանտյան դաշինքը՝ զգալիորեն ուժեղացնելով իրենց ազդեցությունը դրանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին France Info հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

«Այժմ հարմար ժամանակն է ՆԱՏՕ-ում Եվրոպայի կշիռն ամրապնդելու համար: Դա նշանակում է ուժեղացում  ռազմավարական հարցերում, բայց նաև տեսլականի փոփոխություն. այժմ մեզ համար եկել է ժամանակը վերցնելու վերահսկողությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ», - ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է զարգացնի իր սեփական պաշտպանական ներուժը։ 

«Անհրաժեշտ է եվրոպականացնել դաշինքը, որը մինչ այժմ եղել է կարծես մի ակումբ ԱՄՆ-ի հովանու ներքո, որը տասնամյակներով մեզ հնարավորություն է ընձեռել ապրելու անհոգության մեջ։ Այժմ իրավիճակը փոխվել է», - ընդգծել է Բարոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի գործունեությունից։ Դեռևս իր ընտրվելուց առաջ նա սպառնացել էր դուրս բերել ԱՄՆ-ն Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե եվրոպացի գործընկերներն ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն չստանձնեն սեփական անվտանգության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում