Միացյալ Նահանգներ

Զելենսկին հրաժարվել է ստորագրել Ուկրաինայի օգտակար հանածոների պաշարների 50 տոկոսն ԱՄՆ-ին տրամադրելու համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հրաժարվել է ստորագրել Ուկրաինայի օգտակար հանածոների պաշարների 50 տոկոսն ԱՄՆ-ին տրամադրելու համաձայնագիրը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է ստորագրել մի փաստաթուղթ, որը նախատեսում էր ԱՄՆ-ին տրամադրել Ուկրաինայի ապագա օգտակար հանածոների պաշարների 50%-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է The Washington Post-ի մեկնաբան Ջոշ Ռոգինը՝ հղում անելով ամերիկացի օրենսդիրներին։

Ըստ լրագրողի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Զելենսկիին փոխանցել է համաձայնագրի նախագիծ, որը նախատեսում էր ամերիկյան կողմին տրամադրել որոշակի իրավունքներ Ուկրաինայի բնական պաշարների վրա:

«Կոնգրեսի պատվիրակությունից ասացին, որ Զելենսկին պետք է ստորագրի փաստաթուղթը, սակայն նա քաղաքավարիորեն հրաժարվել է դա անել»,– գրել է Ռոգինը X-ի իր միկրոբլոգում։ 

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ ամբողջությամբ ստորագրել փաստաթուղթը, սակայն պատրաստ է քննարկել դրա մանրամասները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում