Եվրոպա

Եվրախորհրդի ղեկավարը խոստացել է Եվրամիության շարունակական աջակցությունն Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

BRUSSELS, BELGIUM - DECEMBER 14: Prime Minister of Portugal Antonio Costa arrives at the European Council summit at Batiment Europa on December 14, 2023 in Brussels, Belgium. (Photo by Jean Catuffe/Getty Images)
BRUSSELS, BELGIUM - DECEMBER 14: Prime Minister of Portugal Antonio Costa arrives at the European Council summit at Batiment Europa on December 14, 2023 in Brussels, Belgium. (Photo by Jean Catuffe/Getty Images)

Առանց Ուկրաինայի և Եվրամիության մասնակցության հաջող բանակցություններ և կայուն խաղաղություն չի լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ որպես մեր խաղաղության նախագծի անբաժանելի մաս: Միայն Ուկրաինան կարող է որոշել բանակցությունների պայմանների առկայությունը: Ցանկացած բանակցություններից առաջ զիջումներ ենթադրելը մեծ սխալ է: Հետևաբար, բանակցություններում կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ որպես ԵՄ ապագա անդամ՝ տրամադրելով նրան անվտանգության և վերականգնման երաշխիքներ: Դա ԵՄ-ի, նաև Ուկրաինայի դիրքորոշումն է»,- նշել է նա:

Անտոնիու Կոշտան հիշեցրել է նաև Եվրոպայի պաշտպանության կառուցումն իրականացնելու ԵՄ անդամ երկրների ծրագրերի մասին:

«Եվրամիությունն, ըստ էության, խաղաղության նախագիծ է: Բայց մենք գիտենք, որ առանց պաշտպանության խաղաղությունը պատրանք է: Երկու շաբաթ առաջ հավաքել էի ԵՄ առաջնորդներին, որպեսզի Եվրահանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին (ԵՄ արտաքին հարաբերությունների գծով – խմբ.) քաղաքական ցուցումներ տամ այն ներուժի վերաբերյալ, որոնք միասին պետք է ստեղծենք: Ցուցումներ եմ տվել նաև ավելի շատ պետական ​​և մասնավոր ֆինանսավորման ներգրավման և մեր գործընկերային կապերը, հատկապես, Միացյալ Թագավորության և ՆԱՏՕ-ի հետ, ամրապնդելու մասին»,- ասել է Կոշտան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում