Եվրոպա

Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշպանության նախարարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ձևաչափերով։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում