Քաղաքականություն

Սաուդյան Արաբիան համաձայնել է իր տարածքում անցկացնել Թրամփ-Պուտին գագաթնաժողովը

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան համաձայնել է իր տարածքում անցկացնել Թրամփ-Պուտին գագաթնաժողովը

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ համաձայն է իր տարածքում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը։

«Թագավորությունը ողջունում է Սաուդյան Արաբիայում գագաթնաժողովի անցկացումը և հաստատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամուր խաղաղության հասնելու իր մշտական ջանքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն նաև դրական է գնահատել Թրամփի և Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը՝ ընդգծելով, որ երկխոսությունը կարող է նպաստել խաղաղության գործընթացին։

Փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում