ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը Մյունխենում հանդիպել են
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն առաջին հանդիպումն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում Ֆիդանը և Ռուբիոն քննարկել են առևտրային հարաբերությունները, ներառյալ պաշտպանական արդյունաբերությունը և երկկողմ այլ հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները և Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը:
Ֆիդանի և Ռուբիոյի հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովի շրջանակում։