Քաղաքականություն

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Փետրվարի 14-ին, Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Դեսպանը շնորհավորեց Մ․ Ղավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում