Միացյալ Նահանգներ

Ուկրաինան ԱՄՆ-ին է հանձնել գործընկերության շուրջ հուշագրի նախագիծը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան ԱՄՆ-ին է հանձնել գործընկերության շուրջ հուշագրի նախագիծը

Ուկրաինան ավարտել է hազվագյուտ հողային մետաղների շուրջ ԱՄՆ-ի հետ գործընկերության հուշագրի նախագծի մշակումը և այն հանձնել ամերիկյան կողմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին  BBC-ին հայտնել են Մյունխենում ուկրաինական պատվիրակությունից։

Փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են, որ Ուկրաինան ավարտի գործընկերության շուրջ հուշագրի նախագծի մշակումը և այն փոխանցի ամերիկյան կողմին։

Ուկրաինան հանձնել է փաստաթուղթը, ամերիկյան կողմը փաստաթղթի վրա աշխատելու համար խնդրել է ժամանակ մինչև փետրվարի 14-ի ժամը 17:00-ը։

Թրամփն ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը պետք է փոխհատուցում ստանա բնական պաշարների հասանելիության տեսքով այն բազմամիլիարդանոց օգնության դիմաց, որը տրամադրում է Ուկրաինային Ռուսաստանի ռազմական գործողություններին դիմակայելու համար։

Փետրվարի 14-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության ամենամյա միջազգային համաժողովը։ Գլխավոր թեման այս անգամ կլինի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով հաշտության բանակցություններ սկսելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում