Կիևը հազվագյուտ մետաղների շուրջ ԱՄՆ-ի առաջարկը պետք է համարի անվտանգության երաշխիքների մաս. Թրամփի բանագնաց

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի իշխանությունները պետք է ԱՄՆ-ի առաջարկն ուկրաինական հազվագյուտ հողային պաշարների օգտագործման մասին դիտարկեն որպես անվտանգության երաշխիքների բաղադրիչ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։

«Իմ կարծիքով՝ այդ տնտեսական համագործակցությունն սկսելը գերազանց գաղափար է, քանի որ այն կապահովի Ուկրաինայի անվտանգությունը: Նրանք կիմանան, որ Միացյալ Նահանգները տնտեսապես ներգրավված է, և մենք տնտեսական շահարգռվածություն ունենք Ուկրաինայում: Դա անվտանգության երաշխիքների մաս է Ուկրաինայի համար, և նրանք պետք է դրան նայեն այդ կերպ», - ասել է պաշտոնյան: 

Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի օրերին Կիևը կհամաձայնի հազվագյուտ հողային մետաղների ոլորտում առաջարկվող գործարքին։ 

«Նրանք թանկարժեք մետաղներ շատ ունեն: (ԱՄՆ) ֆինանսների նախարարը եղել է Կիևում, նա գնացել է (Ուկրաինայի նախագահ) Զելենսկիի հետ քննարկելու…. վճարումները թանկարժեք մետաղների միջոցով՝ հաշվի առնելով օգնության ծավալը, որը տրամադրել է Միացյալ Նահանգները», - հավելել է Քելոգը:

Հայերեն Русский

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են