144 գիտական խմբեր կիրականացնեն 36 ամիս տևողությամբ նախագծեր. ԿԳՄՍՆ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցույթի արդյունքում 3-5 անդամ ունեցող 144 գիտական խմբեր օտարերկրյա գործընկերոջ պարտադիր ներգրավմամբ կիրականացնեն 36 ամիս տևողությամբ նախագծեր։
Նշված մրցույթը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հիմքի վրա: