ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Գերմանիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-ին կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Այնտեղ G7-ի երկրների արտգործնախարարների հետ խորհրդակցությունից հետո նա կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նա Իսրայել, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ կայցելի փետրվարի 15-ից 18-ն ընկած ժամանակաշրջանում։

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ պետքարտուղար Ռուբիոյի շփումները կնպաստեն ԱՄՆ-ի շահերի առաջխաղացմանը տարածաշրջանային համագործակցության, կայունության և խաղաղության խթանման գործում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Քննարկումների կենտրոնական թեմաները կլինեն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մոտ պահվող պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին անցումը, ինչպես նաև Իրանի և նրա հետ կապված ուժերի «ապակայունացնող գործունեությանը դիմակայելը», նշել է Պետքարտուղարությունը:

Սա կլինի պաշտոնն ստանձնելուց ի վեր Ռուբիոյի առաջին այցը մերձավորարևելյան տարածաշրջան և կհամընկնի Գազան վերահսկողության տակ վերցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանի շուրջ առաջացած աղմուկի հետ։

Թրամփն առաջ է քաշել Գազայի պաղեստինցիներին հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից։ Դրան միացել են արաբական այլ երկրներ և տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններ: Ըստ Թրամփի՝ Իսրայելը պետք է Գազայի հատվածն ԱՄՆ-ին հանձնի մարտական գործողություններն ավարտելուց հետո, և ԱՄՆ-ն կկարողանա սկսել «Երկրի վրա ամենամեծ և ամենադիտարժան նախագծերից մեկի» իրագործումը:

Հայերեն Русский

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք