Միացյալ Նահանգներ

Թրամփը Պուտինի հետ զրույցից հետո Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել

1 րոպեի ընթերցում

Թրամփը Պուտինի հետ զրույցից հետո Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ուկրաինսկա պրավդա»-ն՝ այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։

Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։ 

Նշվում է, որ Թրամփը զանգահարել է Զելենսկիին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո։ Պուտինի հետ զրույցից հետո Թրամփն ասել է, որ իր վարչակազմին հրահանգել է բանակցություններ սկսել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում