Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը Դելիում հանդիպել է հնդիկ գործընկերոջ հետ
1 րոպեի ընթերցում

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research & Development Organisation, DRDO) ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Դոկտոր Սամիր Վ. Կամատի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունը։
«Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ գիտահետազոտական մշակումների հեռանկարների, ինչպես նաև ռազմատեխնոլոգիական ոլորտում միջգերատեսչական կապերի զարգացման հնարավորությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ: