ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է GITEX-ի ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած GITEX ցանցի ներկայացուցիչներին՝ մասնավորապես կոմերցիոն տնօրեն Ռուպերտ Ադամին, GITEX-ի  ԱՊՀ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների գործընկերությունների և վաճառքների պատասխանատու Սաուլե Ջեֆֆերիսին և Հայաստանում ու Վրաստանում GITEX-ի պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Կոտիկյանին և նրանց հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբեն Սիմոնյանը հանգամանալից ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված նախարարության ծրագրերը,  հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ներկա վիճակն ու հեռանկարները, առկա ներուժն ու ռեսուրսները, դրանց մաքսիմալ արդյունավետ օգտագործման և զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ռուպերտ Ադամն իր հերթին կիսվել է հայաստանյան ոլորտային ընկերություններ կատարած այցերի տպավորություններով, ներկայացրել Gitex-ի գործունեությունն ու առանցքային ծրագրերը, անդրադարձել Հայաստանում առկա ներուժին և պատրաստակամություն հայտնել համագործակցել տարբեր ուղղություններով:

Հանդիպմանը քննարկվել են նաև մանրամասներ GITEX GLOBAL 2025-ին, ինչպես նաև GITEX Europe, GITEX Asia միջոցառումներին Հայաստանի մասնակցության, տարածաշրջանային և գլոբալ հարթակներում Հայաստանի՝ ԲՏ ոլորտում դերի ամրապնդման, ճանաչողության բարձրացման, միջազգային գործընկերներ և ներդրումներ ներգրավելու հնարավորությունները: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության խորացման հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ:

GITEX GLOBAL 2025-ը հանդիսանում է աշխարհի ամենակայացած և խորհրդանշական լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդեսը: Այն համարվում է տեխնոլոգիա ստեղծողների, ներդրողների և էնտուզիաստների համագործակցության պրեմիերային դարպասը: Այս տարի միջոցառումը ընդգրկելու է երկու մեգա վայրեր՝ Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոն և Դուբայի նավահանգիստ: Այն առաջարկում է ավելի քան 40 ցուցահանդեսային տարածք՝ ցուցադրելով տեխնոլոգիական հսկաներին և նորարարական ստարտափներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են AI-ն, կիբերանվտանգությունը, շարժունակությունը, կայուն տեխնոլոգիաները:

 

Հայերեն

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

Ղարաբաղից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Ղարաբաղից տեղահանվածների աշխատանքի, բնակապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում