Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ քաղաքացիների կողմից հանրային տրանսպորտից օգտվելու համար վճարվող հավելյալ 50 դրամն ուղղված է մի շարք նպատակների իրագործմանը, այդ թվում՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի շարունակական զարգացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տիգրան Ավինյանն ասաց ավագանու նիստի ընթացքում՝ անդրադառնալով հանրային տրանսպորտով մեկ ուղևորության  գինը 100 դրամ սահմանելու մասին ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած նախագծին։ 

Անդրադառնալով ներկայացված նախագծին՝ Ավինյանը քաղաքացիներին վստահեցրեց, որ վերջիններիս կողմից վճարված հավելյալ 50 դրամը ծառայելու է մի շարք նպատակների իրագործմանը։

«Սիրելի երևանցիներ, բոլոր այն մարդիկ, ովքեր մեկանգամյա ուղևորության համար վճարելու են 150 դրամ, ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ձեր վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է մի քանի բանի․ առաջին հերթին դա ծառայում է Երևան քաղաքում տրանսպորտի շարունակական զարգացմանը, ոչ թե այն դատարկ պոպուլիզմին, որի մասին խոսում են մեր ընդդիմադիր գործընկերներն, այլ իրական, ամեն տարի թարմացվող տրանսպորտային համակարգին, 171 նոր բերված ավտոբուսներին, 45 նոր բերվող տրոլեյբուսներին, մետրոպոլիտենում իրականացվող բարեփոխումներին և այլն»,-ասաց քաղաքապետը։ 

Նրա դիտարկմամբ՝ դա ծառայելու է նաև այն բոլոր արտոնյալ խմբերին, որոնց տրվել է անվճար երթևեկելու իրավունք։ 

Ավինյանը նաև շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման շուրջ ցուցաբերած գիտակցման համար։ 

«Իրապես շնորհակալ եմ նրա համար, որ հասկանում եք՝ ինչ ենք անում և ինչի համար ենք անում»,-նշեց Տիգրան Ավինյանը։ 

2025 թվականի փետրվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որով քաղաքացիներին առաջարկվում են տոմսային տարբեր փաթեթներ, իսկ մեկ ուղևորության գինը սահմանվել է 150 դրամ։ Նախկինում մեկ ուղևորության գինը 100 դրամ էր։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության և Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները քաղաքացիներին կոչ են անում բոյկոտել և 1 ուղևորության համար 150 դրամ չվճարել՝ պնդելով, որ Երևանի քաղաքապետարանը կարող է սուբսիդավորել տրանսպորտը և պահպանել մեկ ուղևորության համար նախկին 100 դրամ սակագինը։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան