Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական մի քանի հրապարակներում

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Լոռու մարզում նա եղել է Վանաձորի N 9 դպրոցում և դիտարկել դպրոցի մարզադահլիճի կառուցման ծրագրի ընթացքը, որն ավարտական փուլում է։

Հաջորդ կանգառը Սպիտակում էր։ Ավարտական փուլում է 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի կառուցման ծրագիրը։ Սպիտակի մանկապարտեզը կունենա ժամանակակից, մեծ խաղաղահրապարակ՝ արհեստական խոտածածկով, արևային ֆոտովոլտային կայան, ապաստարան՝ հագեցած օդափոխության ժամանակակից համակարգով և դիզել-գեներատորով, ապահովված կլինի ջրամատակարարման և ոռոգման համակարգերով։

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Սպիտակ քաղաքում դիտարկել է նաև բնակելի նոր շենքի կառուցման ծրագրի ընթացքը, վերջին այցից հետո կատարված աշխատանքների ծավալը և որակը։ Վթարային փայտյա հանրակացարանային 2 շենքի փոխարեն կառուցվում է 4 մասնաշենքից բաղկացած բազմաբնակարան շենք՝ 36 բնակարանով։ 

Արագածոտնի մարզում Եղիազար Վարդանյանը հետևել է Ալագյազի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ, մետաղական կոնստրուկցիաներով մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքին։ 

Եղիազար Վարդանյանը կապալառու կազմակերպությունների և Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկել է ծրագրերի իրագործման տեմպերը և հայտնել Կոմիտեի պատրաստակամությունն՝ աջակցելու ընթացքում ի հայտ եկող հարցերի՝ սեղմ ժամկետում համատեղ կարգավորմանը։ Նա կարևորել է աշխատանքների բարձր որակով և սահմանված ժամկետներում կատարումը, իսկ ավարտվող ծրագրերի դեպքում՝ վերջնական աշխատանքները կրկնակի պատասխանատվությամբ կատարելու անհրաժեշտությունը։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին