Կրթություն

Այս տարի «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական արշավը մեկնարկում է աննախադեպ մեծ մասշտաբով՝ Telcell-ի բարձր հովանավորությամբ

4 րոպեի ընթերցում

Այս տարի «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական արշավը մեկնարկում է աննախադեպ մեծ մասշտաբով՝ Telcell-ի բարձր հովանավորությամբ

Հայաստանի կրթական համայնքը ականատես է դառնում աննախադեպ լայնածավալ կրթական նախաձեռնության՝ «Կորիզ-Ֆիզմաթ» համադպրոցական մաթեմատիկական արշավ-մրցույթի մեկնարկին։

«Կորիզ կրթական ծրագիր» ՓԲԸ-ն և ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, որը ճանաչվել է որպես աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկը, այս տարվա մրցույթն իրականացնում են աննախադեպ մասշտաբով՝ Telcell-ի բարձր հովանավորությամբ։

2025 թվականի «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական արշավը լինելու է մինչ օրս անցկացված ամենամեծ մրցույթը, քանի որ այս տարի մրցույթին միացել է տեխնոլոգիական ոլորտի առաջատար Telcell ընկերությունը։ Այս համագործակցությունն ապահովում է ավելի մեծ ներգրավվածություն, մրցակցային միջավայր և բացառիկ հնարավորություններ հաղթողների համար, քանի որ մաթեմատիկան եղել և մնում է գիտության ու տեխնոլոգիայի հիմնասյունը։ Հենց այդ գաղափարով է առաջնորդվում «Կորիզ-Ֆիզմաթ» արշավը, որի նպատակն է բացահայտել և զարգացնել ապագա առաջնորդներին՝ խթանելով մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրությունն ու հմտությունները։

Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը շեշտել է, որ կրթությունը ցանկացած հասարակության զարգացման անկյունաքարն է, և Telcell-ը, որպես սոցիալական պատասխանատվության բարձր գիտակցություն ունեցող ընկերություն, նպատակ ունի մատչելի և որակյալ կրթության միջոցով աջակցել ապագա սերնդին։ 

«Մաթեմատիկական կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլև տրամաբանական մտածողության, վերլուծական հմտությունների և նորարարական մոտեցումների զարգացման կարևոր գործիք։ Մենք համոզված ենք, որ այս մրցույթը կտա այն հնարավորությունը, որը կօգնի հազարավոր աշակերտների հասնել առավելագույն արդյունքների և դառնալ Հայաստանի ապագա տեխնոլոգիական ու գիտական առաջնորդները»,-նշել է Արտյոմ Ղազարյանը։

«Կորիզ կրթական շարժման» հիմնադիր Սուրեն Ալոյանի կարծիքով՝ այս մրցույթը պարզապես մաթեմատիկայի մրցույթ չէ, այն կրթական շարժում է, որն ապացուցելու է, որ մաթեմատիկան Հայաստանի զարգացման կարևորագույն հենասյունն է։ 

«Telcell-ի հովանավորությամբ այս տարի մենք ստեղծում ենք ավելի լայն հարթակ՝ յուրաքանչյուր աշակերտի համար ապահովելով հավասար հնարավորություններ»,-ավելացրել է Սուրեն Ալոյանը։

ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանի պնդմամբ՝ մաթեմատիկան ոչ միայն գիտելիք է, այլև հնարավորություն։ 

«Մենք միշտ ձգտել ենք բացահայտել տաղանդավոր աշակերտներին, և այս մրցույթը մեզ ևս մեկ անգամ կօգնի գտնել ու խրախուսել լավագույններին։ Մրցույթի հաղթողներին կտրամադրվի հարցազրույցով Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց ընդունվելու արտոնություն»,-ասել է Արման Սարգսյանը։

Մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ առցանց և առկա, իսկ եզրափակիչ փուլում կկայանա մրցանակաբաշխություն։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր 3-12-րդ դասարանի աշակերտները և քոլեջի ուսանողները՝ անկախ նրանց գիտելիքների մակարդակից։ Այն ապացուցելու է, որ մաթեմատիկան կարող է սիրել և սովորել յուրաքանչյուրը։

Մրցույթի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում Telcell-ին՝ կրթական շարժմանը միանալու և մաթեմատիկայի միջոցով ապագա առաջնորդների ձևավորմանը նպաստելու համար։ Կազմակերպիչների համոզմամբ՝ մաթեմատիկան ապագայի լեզուն է, և այս տարի իրենք պատրաստ են նոր բարձունքների։

Գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել  www.koreez.am

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում