Հայաստան

ՀՀ վարչապետը Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել  է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին

Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առկա մարտահրավերները, հաղթահարմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները։ 

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգության հարցերին։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության մոտեցումները և ծրագրերը տարբեր ոլորտներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում