Քաղաքականություն

Նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ. կայացել է ԱԺ խորհրդի նիստը

2 րոպեի ընթերցում

Նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ. կայացել է ԱԺ խորհրդի նիստը

Հայաստանի ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդի նիստում ԱԺ խորհրդի համապատասխան որոշման մեջ լրացմամբ նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդի նիստը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հաղորդվում է, որ քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: 

Մինչ նախագծերի հաստատվելը` ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի առաջարկով հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկվել Կառավարության հեղինակած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի առաջարկով` պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը: 

Սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տևողությունը: 

Փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 8 հարց: 

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 և 2021 թվականների որոշումներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում